ԻՄ ԵՐԿԻՐԸ ԹԱՆԿ Է ՀԱԶԱՐ ԿՅԱՆՔԻՑ
Աննահանջ, վճռական, խիզախ… Իր երկրին, իր հարազատներին, իր ընկերներին ու հայրենակիցներին ուղղված՝ անսահման կարոտ, սեր ու ջերմություն ճառագող զինվորի հայացքում է կոփվելու նրան հերոսության մղող ուժը: Ու այդ հայացքը դառնալու է ռազմաճակատից ուղարկված պատգամ:
Ու այդ հայացքը ասելու է՝ իմ սերը հզոր է թշնամու ատելությունից, իմ կարոտը ուժեղ է զոհվելու ահից, իմ երկիրը թանկ է հազար կյանքից: Եվ ես ինչ գնով էլ լինի խաղաղություն ու հաղթանակ եմ բերելու ձեզ սահմանից:
Խորագիր՝ #42 (1362) 21.10.2020 – 27.10.2020, Ազգային բանակ