Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՋԱՎԱԽՔ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆ



ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՋԱՎԱԽՔ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆ-Ախալքալաքցիների ոգին մարտական է,- ասում է Արտյուշ Գրիգորյանը:

-Ջավախքցիներով որոշել ենք գնանք, պաշտպանենք մեր երկրի սահմանները, մեր երկրի անվտանգությունը, մեր զինվորներին քաջալերենք, ուժ տանք, թիկունք լինենք,- ընկերոջն է միանում Սևակ Խաչատրյանը:

Հանրապետության բոլոր զորավարժարաններում կամավորականների, զորահավաքի մասնակիցների հոսքը չի դադարում. կրակում են, մարզվում, պատրաստվում առաջնագիծ մեկնելու և իհարկե` հաստատապես հաղթելու։ Մարզումները անցկացվում են արհեստավարժ սպաների անմիջական հրամանատարությամբ:

Ջավախքի մեր հայրենակիցները պատերազմի լուրը լսելուն պես ջոկատ են կազմել ու փութացել Հայրենիք: Համավարակով պայմանավորված` Ջավախքում բնակվող մեր հայրենակիցներից ոչ բոլորն են կարողացել գալ հայրենիք ու կամավորագրվել։ Իսկ ովքեր այստեղ են, գրեթե պատրաստ են մարտադաշտ մեկնելու:

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՋԱՎԱԽՔ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆ-Տրամադրությունը մարտական է, շատ բարձր, գնում ենք թուրքերի ջարդը տանք,- ասում է Վահրամ Շարոյանը

-Յուրաքանչյուր հայ՝ հայրենիքում ապրող, թե արտերկրում, պետք է գիտակցի, որ ինքը շատ մեծ առաքելություն ունի՝ իր հայրենիքը, պապական հողերը պաշտպանելու, իր պապերի գործը շարունակելու,- ընկերոջ խոսքն է շարունակում Արտյոմ Թորոսյանը:

-Բոլորը մեծ ցանկություն ունեն անմիջապես մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը, սակայն, քանի որ նրանցից շատերը զինվորական ծառայություն չեն անցել, հետևաբար, ավելի երկար պատրաստություն պետք է անցնեն, զենքի հետ շփումը նրանք, կարելի է ասել, պետք է սկսեն զրոյից,- ասում է «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որը գլխավորելու է ջավախահայերի ստորաբաժանումը:

ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՋԱՎԱԽՔ ԱՇԽԱՐՀԻ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆՕգնությունը միայն ֆիզիկապես չէ. Ջավախքի՝ Ախալքալաքի, Ախալցխայի, Ծալկայի, Նինոծմինդայի մեր հայրենակիցները պատերազմի առաջին իսկ օրվանից բազմատեսակ մարդասիրական աջակցություն են ցուցաբերում Արցախին՝ ուղարկելով դեղորայք, սնունդ, հագուստ և նաև գումար՝ ընդհանուր կարիքների համար։

-Գնում ենք շուն թուրքին ջարդենք ու հաղթանակած վերադառնանք: Դրանք շուտով կտեսնեն ջավախքցու զարկի ուժը,- այսպես վստահ ու հավատով մեր զրույցն է եզրափակում Արմեն Թևանյանը:

-Հաղթելո՛ւ ենք,- վստահեցնում են մեր հայրենակիցները:

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

Խորագիր՝ #44 (1364) 4.11.2020 - 10.11.2020, Բանակ և հասարակություն, Նորություններ, Ուշադրության կենտրոնում


02/11/2020