Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՁԵՐ ՄԱՅՐՆ ԵՄ ՈՒ ՁԵՐ ՔՈՒՅՐԸ…



...ՈՐ ՀԱՎԵՐԺ ԼԻՆԻ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԸԵս ձեր մայրն եմ ու ձեր քույրը,

Ի՛մ զավակներ, եղբայրնե՛ր իմ,

Դուք զինվոր ու զորավար եք,

Ամենքդ մի Մասիս սար եք։

Ես ձեր քույրն եմ ու ձեր մայրը,

Ձեր թիկունքի անխախտ ժայռը,

Ձեր հավատի ամուր հենքը

Ու ձեր ձեռքի հզոր զենքը։

Դուք կուռ եղեք ու անվեհեր՝

Սասնա Դավիթ, Առյուծ Մհեր,

Եղեք ահեղ որոտ ու շանթ՝

Քաջն Վարդան ու Շապինանդ։

Սահմանը մեր պահեք անխոց,

Թշնամյաց դեմ՝ հավերժագոց,

Անդարձ վանեք նենգ ոսոխին,

Որ չդիպչի մեր սուրբ հողին։

Եվ մի՛ նայեք նոցա զորքին,

Զի հաղթում են կամքն ու ոգին.

Դուք անպարտ եք, դուք անհաղթ եք,

Արարատի պես անխախտ եք։

 

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՓԱՐՊԵՑԻ

Խորագիր՝ #45 (1365) 11.11.2020 – 17.11.2020, Հոգևոր-մշակութային


12/11/2020