Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ



ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄՊատերազմի ժամանակ թշնամու գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելիս մարտական բարձր ունակություններով աչքի են ընկել մայորներ՝ Դավիթ Մկրտումյանը, Գևորգ Սիմոնյանը, կապիտան Նարեկ Հովսեփյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Կարապետյանը, լեյտենանտ Արմեն Հարությունյանը, սերժանտներ՝ Նորայր Հայրապետյանը, Մուրադ Աղայանն ու շարքային Դավիթ Դավթյանը:

♦♦♦

Ռազմաճակատի հարավային ուղղությամբ կրտսեր սերժանտ Վահե Եզիկյանը ջոկի կազմով հետ է մղել թշնամու ներթափանցել փորձող մեծաքանակ ուժերին՝ պատճառելով զգալի կորուստներ:

♦♦♦

Ավագ լեյտենանտ Վարդգես Մինասյանը, հմտորեն ղեկավարելով իր հրամանատարությամբ գործող վաշտի գործողությունները, ոչնչացրել է մեծաթիվ կենդանի ուժ և ռազմական տեխնիկա:

♦♦♦

Անօրինակ հերոսություն է դրսևորել կրտսեր սերժանտ Հակոբ Աբրահամյանը, որը ռազմավարական բարձունքներից մեկում քաջաբար մասնակցելով թշնամական ուժերը ետ շպրտելու գործողությանը՝ հընթացս կրակագծից դուրս է բերել նաև վիրավորներին ու զոհվածներին:

♦♦♦

Շարքային գնդացրորդ Հայկ Աբելյանը մարտական բարդ իրավիճակում իր վրա է վերցրել մարտը վարելու գործողությունը և թշնամու գրոհի ժամանակ հմտորեն ղեկավարելով անձնակազմին, առանց կորուստների հետ է մղել հարձակվող մեծաթիվ թշնամական ուժերին:

♦♦♦

Կենաց-մահու կռվի ժամանակ, մարտական դիրքերից մեկում,  թշնամական բազմաթիվ գրոհներ հետ մղելու և ռազմավարական նշանակության կարևորագույն բարձունքը պաշտպանելիս հերոսությամբ աչքի են ընկել և թշնամուն զգալի կորուստներ են պատճառել մայոր Վիկտոր Պետրոսյանը, կապիտաններ՝ Ստյոպա Ավագյանը, Տիգրան Վանյանն ու Ասպետ Հակոբյանը, լեյտենանտ Բաբկեն Մխոյանն ու շարքային Գրիգորի Պետրոսյանը:

Խորագիր՝ #50 (1370) 16.12.2020 - 22.12.2020, Ազգային բանակ


17/12/2020