ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆ
Դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։
Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, բանակաշինության գործում անգնահատելի ավանդ ունեցող զինվորականների շիրիմներին և մարտի դաշտում ընկած մեր բոլոր հերոսների հիշատակը հավերժացնող հուշապատին։