ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ
Լեյտենանտ Գրիշա Աղաբեկի Հարությունյանը հմտորեն ղեկավարել է դասակի գործողությունները, ոչնչացրել հակառակորդի մեկ տանկ և քառասուն զինվորականների:
Ջոկի անձնակազմը ղեկավարել և արդյունավետ գործողություններով աչքի է ընկել սերժանտ Արտյոմ Արմենի Ղազարյանը:
Բուժսպասարկման աշխատանքները կազմակերպելիս և վիրավորներին որակյալ բուժօգնություն ցուցաբերելիս աչքի են ընկել բուժծառայության փոխգնդապետներ Զորի Սմբատի Սաղյանն ու Գարի Գուրգենի Մարտիրոսյանը:
Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելու ընթացքում հրամանատարական որակներով ու մասնագիտական բարձր պատրաստվածությամբ աչքի են ընկել փոխգնդապետ Գարիկ Հակոբի Հակոբյանն ու մայոր Նժդեհ Անաստասի Անդրեասյանը:
♦♦♦
Մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Ալեքսան Հարությունի Սաղաթելյանը 120 մմ ականանետի կրակով ոչնչացրել է թշնամու 3 տանկ, այլ տեխնիկական միջոցներ, մարդկային ուժ:
Շարքային Արմեն Վարդանի Գալոյանը մարտական դիրքում կասեցրել է հակառակորդի գրոհը և չեզոք գոտուց դուրս բերել վիրավորներին:
Ավագ լեյտենանտ Միքայել Շահենի Միքայելյանը ոչնչացրել է հակառակորդի 6 տանկ ու 4 հրամանատարական դիտակետ:
Հարավային ուղղությամբ ընթացող մարտերում ստորաբաժանումները հմտորեն ղեկավարել և թշնամու կենդանի ուժեր են ոչնչացրել կապիտան Ներսես Վաչիկի Ներսիսյանը, կապիտան Ռաֆայել Աշոտի Ղազարյանը, լեյտենանտ Սերյոժա Ղարիբի Թադևոսյանը, սերժանտ Էդգար Վալերիկի Հարությունյանը:
Բուժակ, ենթասպա Գուրգեն Բենիկի Գրիգորյանը ցուցաբերել է արիություն, հակառակորդի կրակի տակից տարհանել զոհերին ու վիրավորներին:
Խիզախությամբ ու արդյունավետ գործողություններով աչքի են ընկել կապիտան Հարութ Համբարձումի Դավթյանն ու կրտսեր սերժանտ Կարեն Արմենի Բաբայանը:
Շեխերի մատույցներում անձնական արիությամբ աչքի է ընկել և թշնամուն կորուստներ պատճառել սերժանտ Խորեն Նորիկի Ասատրյանը:
Պահեստազորային սերժանտ Արամ Հովհաննեսի Մարգարյանը հինգ անգամ հետ է մղել թշնամու գերազանցող ուժերի գրոհները:
♦♦♦
Հարավային ուղղությամբ գործող ստորաբաժանումներից մեկը ոչնչացրել է հակառակորդի ավտոտեխնիկա և մեծաթիվ մարդուժ, պաշտպանել կարևոր խաչմերուկներից մեկը՝ կասեցնելով թշնամու հետագա առաջխաղացումը և հետագայում ապահովել անձնակազմի անվտանգ դուրսբերումը: Նաև հմտորեն գործել է դարանում՝ պահպանելով կապը հրամանատարության հետ:
Գործողության ժամանակ աչքի են ընկել կապիտան Արտավազդ Հենրիկի Զաքարյանը, ավագ լեյտենանտ Գեղամ Նշանի Ուզունյանը, սերժանտ Արսեն Արմենակի Տեր-Պողոսյանը, շարքայիններ՝ Վահե Վահանի Ապրունցը, Վիլեն Մխիթարի Ղազարյանը, Ժան Սերյոժայի Էլոյանը, Սուրեն Սպարտակի Մխիթարյանը:
♦♦♦
Հյուսիսարևելյան հատվածում ընթացող մարտերի ժամանակ աչքի են ընկել և թշնամուն մեծաթիվ կորուստներ պատճառել լեյտենանտ Նարեկ Տիգրանի Խալաթյանը, լեյտենանտ Աշոտ Դավիթի Խաչատրյանը, լեյտենանտ Մարատ Սերյոժայի Մնացականյանը, շարքային Դավիթ Սարգիսի Թեմուրյանը:
Պահեստազորային, կրտսեր սերժանտ Սևակ Գառնիկի Գրիգորյանը ոչնչացրել է կենդանի ուժ, դրսևորել անձնական խիզախություն:
Ավագ լեյտենանտ Արմեն Ռաշիդի Մանասյանը խոցել է թշնամական 8 տանկ, 4 հրամանատարական դիտակետ և կենդանի ուժ:
♦♦♦
Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հստակ աշխատանքը կազմակերպելու և թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար:
Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում և պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար փոխգնդապետ Վահրամ Միքայելի Բաղդասարյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Նորօրյա մեր հերոսամարտի բնութագրական դրվագներից մեկը կերտվել է հյուսիսային սահմանագոտում: Գրավելով կարևոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ, որի մեջ եղել են մեծ քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր: Ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանը, անձամբ վարելով հակառակորդից առգրաված զրահափոխադրիչը, հասցրել ու այն հանձնել է զորամասի հրամանատարությանը: Տանկերից մեկը խոցել են Ա. Սևումյանը և Ս. Սահակյանը, իսկ մյուսը խոցել են Ս. Սարգսյանը և Հ. Հայրապետյանը: Գործողության հաջող իրականացման համար կապիտան Հովհաննես Գրիգորիի Միրզոյանը, ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանը, շարքային-պայմանագրայիններ՝ Ռուբեն Աշոտիկի Վերդյանը, Անդրանիկ Հմայակի Վանյանը, Էդուարդ Արմենի Բարսեղյանը, Արման Սեյրանի Սևումյանը, Արթուր Արմենի Ասրիյանը, Հարութ Արարատի Համզոյանը, Խորեն Սուրենի Ավանեսյանը, Սասուն Խորենի Սահակյանը, ավագ սերժանտ-պայմանագրայիններ՝ Մարատ Վալերիի Առաքելյանը, Սեյրան Գագիկի Աբրահամյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրայիններ՝ Մանվել Ռաշիդի Գևորգյանը, Հարութ Արթուրի Էմիրյանը, սերժանտ-պայմանագրայիններ՝ Վաղինակ Վլադիմիրի Սահակյանը, Սպարտակ Աշոտի Սարգսյանը և պահեստազորի մայոր Սերգեյ Վալերիի Ծատրյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների։
Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար մայոր Անդրանիկ Սերգեյի Բաբայանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:
Խորագիր՝ #51 (1371) 23.12.2020 - 29.12.2020, Ազգային բանակ