4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 29-ին 4-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են ենթակա զորամասերի հրամանատարներն ու տեղակալները, զորատեսակների և ծառայությունների պետերը։
Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում Ճշգրտվել են մարտական պատրաստության պլանները, քննարկվել զինվորական ծառայության անվտանգությանն ու զինվորական կարգապահությանն առնչվող հարցեր: Զորամասերի հրամանատարները զեկուցումներ են ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ: Մատնանշելով առկա խնդիրների լուծման ուղիները՝ զորամիավորման հրամանատարը շեշտել է, որ անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել ձմեռային պայմաններում մարտական հերթապահության կազմակերպմանը:
Խորագիր՝ Նորություններ