1-ԻՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
1-ին զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:
Հավաք-խորհրդակցությունը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհվածների։
Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը մատնանշել է առկա բացթողումները և տվել ցուցումներ պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ։