Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՀՎ ԳՈՐԾԱԿԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ ՊԻՑՑԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ



Ինֆորմատորներին պիցերիաներում ժամադրելու սովորությունը դարձավ օրերս Լիբանանում ԿՀՎ գործակալների բացահայտման պատճառ: Նրանք անընդհատ միևնույն սրճարանում հավաքվելու արդյունքում մի քանի գործեր միավորել էին «Պիցերիա» ընդհանուր անվան ներքո, իսկ երկու կրկնակի գործակալները, ովքեր իրականում «Հզբոլլահից» էին, կարողացել էին նույն սրճարանում հետևելով բացահայտել շուրջ մեկ տասնյակ գործակալների ու նրանց տեղացի ինֆորմատորների:

Իսկ Իրանում վերջին շրջանում մեկը մյուսի ետևից անհետացել են ամերիկյան, բրիտանական ու իսրայելյան հատուկ ծառայությունների օգտին աշխատող գործակալները: Ի տարբերություն Լիբանանի, նրանք բացահայտվել են Իրանի հատուկ ծառայությունների կողմից արտասահմանում իրենց քաղաքացիների տեղաշարժին ակնդետ հետևելու արդյունքում:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը վերջին ամիսներին Լիբանանում ու Իրանում կորցրել է մի քանի տասնյակ գործակալների:

Խորագիր՝ Նորություններ


23/11/2011