ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերից մեկում փետրվարի 23-ին ստուգվել է մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը։
Ստուգվել են զինծառայողների պարտականությունների իմացությունն ու գործողությունները տագնապի դեպքում, համապատասխան փաստաթղթերի առկայությունը, հենակետերի կահավորվածությունն ու կեցության պայմանները:
Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։