ՌՈՒՍ ԲԱՅՔԵՐՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ
Այդ մասին հայտարարել է ռուսաստանյան բայքերների «Գիշերային գայլեր» հայտնի ակումբի նախագահը, ում խոսքերով Սերբիայում և Մակեդոնիայում մոտոցիկլիստների ակումբներ բացելուց և տեղի բնակչությանը ծանոթանալուց հետո սերբական թեման հոգեհարազատ է դարձել իրենց, և իրենք լիովին հասկանում են Կոսովոյում ամենատարբեր նվաստացումների ենթարկվող սերբերի՝ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու ձգտումը:
Սերբական հարցը Ռուսաստանում վերստին լուրջ քննարկման առարկա դարձավ այն բանից հետո, երբ Կոսովոյի սերբերն ի պատասխան նորանկախ պետության սահմանների հստակեցման ուղղությամբ Եվրամիության ձեռնարկած քայլերի` հայտարարեցին անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին:
Խորագիր՝ Նորություններ