Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ



ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՈՒ ՍԵՐԳԵՅ ՇՈՅԳՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸՌուսական կողմի նախաձեռնությամբ փետրվարի 25-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։

Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելությանը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրների։

 

Խորագիր՝ Նորություններ


26/02/2021