ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասը մարտի 1-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ստուգվել են զինծառայողների գործողությունները «տագնապ» ազդանշանի դեպքում:
Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և զբաղեցրել նախատեսված բնագծերը։