Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՊԼԱՆՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ



Մարտի 3-ից 5-ը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում իրականացվում են զինված ուժերի և զորամիավորումների մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքներ, որոնցում ընդգրկված են ԶՈւ գլխավոր շտաբի և զորամիավորումների պաշտոնատար անձինք, այդ թվում՝ զորամիավորումների հրամանատարները։

Իրականացվող աշխատանքներն ոււղղված են պետության ռազմական անվտանգության ապահովմանը, սահմանների պահպանության ամրապնդմանը, զորքերի  կիրառման հնարավոր տարբերակների քննարկմանն ու զինված ուժերի բարեփոխումների հետագա ընթացքի ապահովմանը:

Մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքների ընթացքը վերադաս հրամանատարությունը գնահատել է արդյունավետ և նպատակային:

Խորագիր՝ Նորություններ


05/03/2021