ՍՏՈՒԳԱՅՑ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԵՐՈՒՄ
1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը շրջայց է կատարել մարտական հենակետերում, ստուգել մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, զինծառայողների պատրաստվածության աստիճանն ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը:
Զորամիավորման հրամանատարը հրահանգներ է տվել դիրքերի և հենակետերի ավագներին, զրուցել զինծառայողների հետ նրանց հետաքրքրող խնդիրների շուրջ։