ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մարտի 12-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն՝ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետի ղեկավարությամբ։
Հավաք-խորհրդակցության նպատակն էր իրավաբանների մասնագիտական պատրաստության մակարդակի ամրապնդումը, գործառութային պարտականությունների իմացության ստուգումը։
Ամփոփելով քննարկումները՝ իրավաբանական ծառայության պետը հանձնարարականներ է տվել զորքերում իրավական աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ։