ԻՍՐԱՅԵԼԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իդո Նեխոշտանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հրավերով պաշտոնական այց է կատարել այդ երկիր: Այցի նպատակը Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ առկա ճգնաժամի պայմաններում երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավումն է:
Թուրքական Մավի Մարմարա նավի հետ կապված Անկարայի եւ Թել Ավիվի միջեւ շարունակվող ճգնաժամը բերել է նրան, որ Իսրայելն ու Թուրքիան դադարեցրել են իրենց զինված ուժերի ծրագրված համատեղ լայնամասշտաբ զորավարժանքները: Այս մասին հայտնում է միջազգային մամուլը:
Ըստ այդ հաղորդագրությունների’ չնայած Թեհրանի միջուկային ծրագրի հարցում ունեցած անհամաձայնությանը, Իսրայելն ու Հնդկաստանը փորձում են ամրապնդել հարաբերությունները բանակի եւ ռազմական գործողությունների բնագավառում: Այն դեպքում, երբ Թել Ավիվից հայտարարություններ են հնչում Իրանին ռազմական հարված հասցնելու վերաբերյալ, Հնդկաստանը համառորեն պահանջում է Թեհրանի հարցում գործել միայն դիվանագիտական ճանապարհով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական