Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԹՌԻՉՔՆ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ



ԱՄՆ-ի կողմից Թուրքիային տրված հետախուզական Predator անօդաչու 4 սարքերից 2-ը առաջին թռիչքն են իրականացրել։ Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝ Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազայում գտնվող Predator-ներն առաջին թռիչքն իրականացրել են Ադանայի սահմաններում։ Անօդաչու սարքերն օգտագործվելու են PKK-ի դեմ պայքարում։

Նշենք որ ամերիկյան հետախուզական սարքերը թռչելու են թուրքական կողմի պահանջով, սակայն հետախուզության տվյալները անմիջապես չեն հանձնվելու Թուրքիային, ինչպես նաեւ թույլ չի տրվելու, որ թուրք անձնակազմը ղեկավարի սարքերը։ Բացի այդ, Թուրքիային երաշխիքներ չեն տրվել, որ հետախուզության տվյալները այլ երկրի չեն հանձնվելու:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


24/11/2011