ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ ԲԵՐՎԵԼ Է ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆԻ
Մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորրավարժությունների շրջանակում մարտի 16-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։
Անձնակազմը հանդերձավորվել է, դուրս է բերել ռազմական տեխնիկան և սահմանված ժամկետներում զբաղեցրել է նախորոշված շրջանները։ Վերադաս հրամանատարության կողմից տրվել են ցուցումներ նախնական խնդիրների կատարման ուղղությամբ։