ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԵՐԴՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում մարտի 15-ին անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն:
Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորներ: