Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ



ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄՎեր­ջին շրջանում «COVID-19»-ի հի­վան­դա­ցութ­յան ա­ճով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում ի­րա­կա­նաց­վում են սա­նի­տա­րա­հի­գիե­նիկ և հակահամաճարակային մի­ջո­ցա­ռում­նե­ր։

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020 թ. սեպ­տեմ­բե­րի 11-ի 1514-Ն ո­րոշ­ման 17-րդ կե­տի պահանջներով՝ ար­գել­վել են ժամ­կե­տա­յին պարտադիր զին­ծա­ռա­յող­նե­րի տեսակցությունները, ար­ձա­կում­նե­րը և­ արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր):

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին։

 

Խորագիր՝ Նորություններ


17/03/2021