ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում մարտի 22-ին մեկնարկել են եռօրյա վերապատրաստման դասընթացներ «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկան դասավանդող դասախոսների համար:
Համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով՝ միջազգային փորձագետները դասընթացին մասնակցում են առցանց տարբերակով:
Դասընթացների բացման արարողությանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն:
Խորագիր՝ Նորություններ