Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՏՆԼՎԱՅԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ



Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ ապրիլի 1-ին՝ Ավագ Հինգշաբթի, Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում կատարվել է Ոտնլվայի արարողություն:

Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ Բագրատ սրբազանը նշել է, որ վերջին ընթրիքից հետո Հիսուս Քրիստոսը ծնկի է եկել իր աշակերտների առջև ու լվացել է նրանց ոտքերը` հեզության ու խոնարհության օրինակ ծառայելով․ «Եթե Ես` Տերս և Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որովհետև մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհ. 3;1-20):

Հետևելով  Տիրոջ   խոսքին՝  Տավուշի թեմի առաջնորդը լվացել է 12 նորակոչիկ զինվորների  ոտքերը՝ սրբագործելով օրհնված   ջրով   և օծելով  յուղով, որպեսզի   նրանց  ծառայությունը,   հայրենասիրությունը  և  հավատքն  էլ  ավելի զորեղ  լինեն։

Խորագիր՝ Նորություններ


02/04/2021