Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԹՌԻՉՔ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ԱՄՆ-Ի ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ



Բաց երկնքի մասին համաձայնագրի շրջանակներում ՌԴ զինվորական տեսուչները 4250 կիլոմետր տարածությամբ ստուգողական թռիչք կիրականացնեն Միացյալ Նահանգների օդային տարածքում:

ՌԴ ՊՆ մամլո կենտրոնի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ռուսաստանյան և ամերիկյան տեսուչները Ту-154 Лк-1 ինքնաթիռով օդ կբարձրանան Կալիֆոռնիայի նահանգում գտնվող Տրեվիս օդանավակայանից և միասին կհետևեն օդային տարածքի դիտարկման տեխնիկական միջոցների օգտագործման կարգին և ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


29/11/2011