«ՔՈՔՍԻ ԿԱԾԱՆԸ»
1994թ. հուլիս ամիսն է։ Լեդի Քերոլայն Քոքսը հերթական մարդասիրական օգնությունն է բերել Արցախ՝ մանկական սնունդ, դեղեր, տեխնիկա, այլ անհրաժեշտ բեռներ։ Այս էլ 20-րդ անգամ։ Մեր լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանը Լեդիին նկարեց Վանք գյուղի մոտ, «Քոքսի կածան» կոչվող քարի մոտ։ Իսկ քարի պատմությունը հետեւյալն է։
Մի անգամ, ձմռանը, ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարում բնակավայրերից հեռու։ Սառնամանիք էր, չորս կողմը ձյուն ու սառույց։ Լեդի Քոքսը առաջնորդում է բոլորին, ոգեւորում, ստիպում քայլել, որ չսառչեն, գտնեն որեւէ բնակավայր։ Այդպես մի կերպ հասնում են Վանք գյուղ։ Իսկ գյուղի ժողովուրդը Լեդիի ներկայությամբ մի փոքրիկ հուշաքար դրեց գյուղի ծայրին, այն կածանի սկզբում, որտեղ ավարտվել էր ձմեռային դժվարին անցումը։ Քարին մակագրություն կա՝ «Քոքսի կածան»։
Խորագիր՝ #46 (911) 24.11.2011 – 30.11.2011, Պատմության էջերից