ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄԸ ՄԵԿՆԵԼ Է ԼԻԲԱՆԱՆ
Ապրիլի 20-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի հերթական ստորաբաժանումը մեկնել է Լիբանան։
Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո, Լիբանանում խաղաղարար առաքելություն են իրականացնում 2014 թվականից: Հայ խաղաղապահների ծառայությունը բազմիցս արժանացել է վերադաս հրամանատարության բարձր գնահատականին։