Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ



Մասնագիտական կարողությունները և բարդ տեղանքում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու, ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 30-ին 4-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են վարժանքներ:

Զինծառայողները հաղթահարել են ուսումնական արգելագոտին, համադրված գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջապահ ուժերն ու միջոցները, ստեղծել բարենպաստ պայմաններ յուրային զորքերի առաջխաղացման համար:

Խորագիր՝ Նորություններ


03/05/2021