ԹՈՒՐՔ-ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ թեև Անկարան շահագրգռված չէ Սիրիայում և նրա շուրջ իրավիճակի հետագա սրմամբ, սակայն այդ երկրում կատարվող իրադարձությունները գնալով սահմանափակում են դիվանագիտական մանևրների հնարավորությունը: Դավութօղլուն նաև միջազգային հանրությանը մեղադրել է Սիրիայի իրավիճակին միջամտելու խնդրում անվճռականության և ծայրահեղ դանդաղկոտության համար:
Միաժամանակ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիայի հետ հարաբերությունների հետագա սրման դեպքում, անկախ նրա հետ 800 կիլոմետրանոց սահման ունենալու եւ մեծամասամբ այս պետության տարածքով անցնող մերձավորարևելյան առևտրական երթուղիների հանգմանքից, Անկարան պատրաստ է հօգուտ Իրաքի հրաժարվել Սիրիայի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումներից և ավելացնել վերջինիս հետ սահմանին գտնվող հսկիչ անցագրային կետերը:
Ըստ որոշ տեղեկությունների, սիրիական բանակի հրամանատարությունն արդեն լրիվ մարտական պատրաստության վիճակի է բերել Թուրքիայի հետ սահմանի ուղղությամբ տեղակայված իր բոլոր զորամասերը, ինչպես նաև Անկարայի ու Ստամբուլի վրա ուղղել ռուսական արտադրության «ՍԿԱԴ» հրթիռային համակարգերը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան