ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ
Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թթ.. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրով նախատեսված գործողությունների ծրագրի շրջանակներում, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ ՊՆ ռազմական ոստիկանության անձնակազմի համար մայիսի 4-ին անցկացվել է սեմինար-դասընթաց:
Մարդկանց թրաֆիքինգի, աշխատանքային շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատկությունների և օրենսդրության վերաբերյալ դասընթացը վարել է ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամ, թրաֆիքինգի հարցերով միջազգային և ազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր Դավիթ Թումասյանը:
Դասընթացի անցկացման նպատակն էր մարդկանց թրաֆիքինգի, շահագործման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ անձնակազմի իրազեկվածության բարձրացումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինված ուժերում հարկադիր աշխատանքի ռիսկերի, դրանց առնչվող դեպքերի և իրավիճակների, պատճառահետևանքային կապի բացահայտման, ինչպես նաև կանխարգելիչ գործողությունների իրականացման հարցեր: