ԹՈՒՆԻՍԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀԻՆԳ ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
«Արաբական գարնան» արդյունքում առաջին գահընկեց նախագահ Զինա Բեն Ալին, որ երկրում ծայր առած հուզումների ժամանակ, Թունիսի կենտրոնական բանկից զգալի գումարներ վերցնելով, հասցրել էր փախչել Սաուդյան Արաբիա, հեռակա դատապարտվել է ազատազրկման՝ 1991 թվականին պետական հեղաշրջման փորձին մասնակից սպաներին կտտանքների ենթարկելու մեղադրանքով: Նախկին նախագահը մեղադրվում է նաեւ անցած տարեվերջին Կասսերին ու Թալա քաղաքներում ցուցարարների գնդակահարության, փողերի լվացման, պետական միջոցների հափշտակման ու գեղարվեստական արժեքների մաքսանենգության համար:
Խորագիր՝ Նորություններ