ԾՆՈՒՆԴ
Պատմում է Ալբերտ Դիլանյանը
Գյուղն ամբողջ գիշեր հրետակոծվում էր։ Առավոտյան սկսվեցին Մարիամի երկունքի ցավերը։ Իսկ հրետակոծությունը չէր դադարում։ Բարձունքին գտնվող տան վրա, որտեղից լսվում էր երկունքի ցավերից գալարվող կնոջ ձայնը, ամեն պահ կարող էր արկ ընկնել։ Տղաները որոշեցին շեղել թշնամու ուշադրությունը եւ կրակն իրենց վրա ընդունելով՝ թույլ տալ, որ ծնունդը բարեհաջող անցնի։ Երեքով անցան թշնամու թիկունք, դիրքավորվեցին ու պատասխան կրակ բացեցին։ Թշնամին «մոռացավ» գյուղի հրետակոծությունը եւ զենքն ուղղեց հակառակ կողմը։ Այսպես մի քանի ժամ շարունակվեց մարտը։ Այդ ընթացքում ծնվեց մի թմբլիկ տղա։
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր