Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ



Սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի մարզադահլիճում տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան հուշամրցաշար՝ նվիրված  Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։

Մասնակցել են ՀՀ մարզերի և քաղաքների 200 պատանի ըմբիշներ։ Հուշամրցաշարին ներկա են եղել հերոսների հարազատներ, մարտական ընկերներ, զինծառայողներ։ 12 քաշային կարգերում հաղթողները պարգևատրվել են մեդալներով և գավաթներով։

Խորագիր՝ Նորություններ


18/05/2021