ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ «ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՀԱՆԻ» ՍՏԵՂԾՄԱՆ 60-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Հանդիսությունները տեղի կունենան խորհրդային առաջին միջուկային ձեռնարկությունում: 1946 թվականի ապրիլի 9-ին ԽՍՀՄ նախարարների խորհուրդը խորհրդային միջուկային զենքի ստեղծման նպատակով որոշում ընդունեց ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի «Համար 2 լաբորատորիային» կից «11-րդ կոնստրուկտորական բյուրոյի»՝ խորհրդային ամենագաղտնի ձեռնարկություններից մեկի ստեղծման մասին: Նրա բազան զինամթերքի ժողովրդական կոմիսարիատի հմ. 550 գործարանն էր, որը զբաղված էր հրետանային արկերի արտադրությամբ:
1951 թվականին գործարանում սկսվեց РДС-1 անունը ստացած առաջին միջուկային ռումբի սերիական արտադրությունը, իսկ 11-րդ կոնստրուկտորական բյուրոն դարձավ միջուկային զենքի մշակման ու արտադրության առաջատար կենտրոններից մեկը: «Ռօսատոմ» կորպորացիայի կազմում ընդգրկված ձեռնարկությունն այսօր թողարկում է նաև խաղաղ նշանակության գիտատար արտադրանք՝ գերհամակարգիչներ ու նրանց ծրագրերը, ռադիոէլեկտրոնային ու հակաահաբեկչական սարքավորումներ, բժշկական տեխնիկա և ռադիոիզոտոպային արտադրանք:
Խորագիր՝ Նորություններ