Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐԲԻԱՆ ՈՒ ԿՈՍՈՎՈՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ ՍԱՀՄԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ



Եվրամիության միջնորդությամբ ընթացող բանակցություններում կողմերը մշակել են սահմանի հսկողության համատեղ իրականացման մոդել և պատրաստ են աստիճանաբար մեծացնել երկուստեք պաշտպանվող սահմանապահ անցակետերի քանակը: Ենթադրվում է, որ այս համաձայնությունը վերջ կդնի այս տարվա մայիսից սկիզբ առած հակամարտությանը, որի ընթացքում զոհվեց նաև Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի մեկ զինծառայող, վիրավորվեցին 29-ը, իսկ զինված սերբերը Կոսովոյի հատուկ ջոկատայիններին դուրս մղեցին երկու սահմանապահ անցակետերից, ինչպես նաև շրջափակեցին ՆԱՏՕ-ի խաղաղապահների` դեպի իրենց հյուսային հենակայանները տանող ճանապարհները:

Նախօրեին Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունն անընդունելի էր համարել Կոսովոյում խաղաղապահ ուժերի զինծառայողների վրա իրականացվող հարձակումները և մտահոգություն հայտնելով երկրի հյուսիսում դեպքերի զարգացման ընթացքից, կողմերին զսպվածության կոչ էր արել` հակառակ դեպքում սպառանալով կիրառել մարտական փամփուշտներ: Իսկ Ավստրիայի ու Գերմանիայի կառավարությունները, որոնց զինծառայողները տուժել էին սերբերի հետ ընդհարումների ընթացքում, հայտարարել էին, որ դեմ կքվերակեն Սերբիային Եվրոմիության անդամության թեկնածու համարելու որոշմանը:

Խորագիր՝ Նորություններ


05/12/2011