Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ ԵՎ ԽՈՍՏԱՆՈՒՄ



ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան Իսրայելին մեղադրել է իր իսկ ձեռնարկած քայլերով ինքն իրեն մեկուսացման տանելու համար և պնդել, որ Թել Ավիվը սեփական շահերի պաշտպանության նպատակով պետք է սերտացնի հարաբերություններն Անկարայի ու Կահիրեի հետ: Պանետտան միաժամանակ հավաստիացրել է, որ Վաշինգտոնը, նկատի առնելով Իսրայելին պաշտպանելու հարցում ստանձնած պարտավորրությունները, Իրանին թույլ չի տա դառնալ միջուկային տերություն ու սպառնալ Թուրքիային:

Իսրայելի կառավարության քննադատությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որ մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, թե, փորձելով սահմանափակել իրավապաշտպան կազմակերպությունների ֆինանսավորումը, Իսրայելը լուրջ նահանջ կարձանագրի ժողովրդավարության ասպարեզում: Քլինթոնը քննադատել է նաև հասարակական տրանսպորտում կանանց հանդեպ վերջին շրջանում տեղ գտած խտրականությունների դեպքերը, ասելով, որ այն հիշեցնում է Իրանում տիրող դրությունը: Ի պատասխան, Իսրայելի մի շարք քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Վաշինգտոնը միջամտում է իրենց պետության ներքին գործերին:

Պանետտան միաժամանակ իր մտահոգությունն է հայտնել ավանդական դաշնակիցների հետ «արաբական գարնան» հետևանքով կապերի թուլացման կապակցությամբ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


05/12/2011