ՄՈՍԿՎԱ-ՔԱԲՈՒԼ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ
Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ Ռուսաստանն ինչպես երկկողմ համաձայնագրերի, այնպես էլ ստանձնած միջազգային պարտավորությունների հիման վրա ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերում Աֆղանստանին և պատրաստ է շարունակել ու ընդլայնել այն:
Որպես իր ասածի հաստատում Քաբուլովը հիշեցրել է, որ 2010 թվականին Մոսկվան Աֆղանստանի ՆԳՆ-ին որպես նվիրատվություն տրամադրել է 20.000 ավտոմատ հրաձգային զենք ու 2,5 միլիոն փամփուշտ: Ավելի վաղ հաղորդվել էր նաև այն մասին, որ Աֆղանստանի զինված ուժերը ձեռք են բերում նաև ռուսական արտադրության Ми-17В-5 ռազմատրանսպորտային ուղղաթիռներ: Գործարքի արժեքը կազմում է շուրջ 350 միլիոն ԱՄՆ դոլար:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական