ՊԵՆՏԱԳՈՆԸ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԻՑ
Ի պատասխան Թել Ավիվի պնդումների, թե Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն արդյունավետ չեն, և պետք է դիմել ռազմական հարկադրանքի, ինչն Իսրայելը պատրաստ է միայնակ կատարել, ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Իրանի վրա հարձակումն աշխարհի համար կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Այն Թեհրանին չի հարկադրի հրաժարվել իր միջուկային ծրագրից, բայց կարող է ցնցել ողջ տարածաշրջանը:
Նա և պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել են, որ թեև Իրանի միջուկային ծրագիրն անհանգստացնում է բազմաթիվ պետությունների, սակայն Իրանի դեմ պետք է պայքարել միայն դիվանագիտական ու տնտեսական միջոցներով:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան