ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ «ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ»
Խաղաղապահի միջազգային օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անցկացվել է պետական պարգևների հանձնման արարողություն։
Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Տոնոյանը երախտագիտություն է հայտնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում արիություն ցուցաբերած զինծառայողներին և զոհվածների հարազատներին, հանձնել շնորհված պարգևները։