ԻՍԼԱՄ ՔԱՐԻՄՈՎԸ ԿՐՃԱՏԵԼ Է ԻՐ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Ուզբեկստանի նախագահի նախաձեռնությամբ երկրի սենատը նախագահի պաշտոնավարման ժամկետը յոթից դարձրել է հինգ տարի: Սենատի ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագահն այդ քայլին դիմել է, նկատի առնելով երկրում պետական ղեկավարման ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման նպատակով ընթացող գործընթացները, ինչպես նաև զարգացած ժողովրդավարական երկրների կուտակած պետական շինարարության փորձը:
Խորագիր՝ Նորություններ