ԻՐԱՆՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ
Իրանի արտգործնախարարը Գերմանիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ափսոսանք է հայտնել կատարվածի համար և խոստացել ամեն ինչ անել հետագայում նման միջադեպերի բացառման համար: Գերմանիայի դեսպանն իր հերթին հատուկ նշել է, որ հարձակումը Եվրոպական Միության անդամ ցանկացած պետության դիվանագիտական առաքելության վրա դիտարկվում է որպես ոտնձգություն Եվրամիության դեմ:
Խորագիր՝ Նորություններ