Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ 76-ԱՄՅԱ ԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՌՈՒՍԱԿԱՆ «Տ-90» ՏԱՆԿ Է ՎԱՐԵԼ



Պրատիբխա Պատիլը, որ հայտնի է նաև որպես ռազմական տեխնիկայի մեծ սիրահար ու գիտակ, տանկավարմամբ զբաղվել է երկրի հյուսիս-արևմուտքում ընթացող ցամաքային զորքերի զորավարժությունների ժամանակ, նախ, ՄԻ-17 ուղղաթիռից հետևել է զորավարժությունների ընթացքին, որից հետո, հագնելով հնդկական բանակի տանկային զորքերի կոմբինեզոնը, 15 րոպե վարել է Տ-90 տանկը:

Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչն անմիջապես հայտարարել է, որ այդ փաստը տանկի հրաշալի և ժամանակի քննությունը բռնած մարտական ու տեխնիկական բնութագրերի խոսուն վկայությունն է:

Դեռ 2009-ին, լինելով Հնդկաստանի վարչապետը, տիկին Պատիլն օդ բարձրացավ… Су-30 МКИ կործանիչով:

Խորագիր՝ Նորություններ


06/12/2011