ԼՈՆԴՈՆՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է «ՕԼԻՄՊԻԱԴԱ-2012»-Ի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Մեծ Բրիտանիայի օլիմպիական կոմիտեն որոշել է անվտանգության ապահովման համար հատկացնել նախատեսվածից երկու անգամ շատ`862 միլիոն ԱՄՆ դոլար գումար, որի մեծ մասը կծախսվի մարդկանց կուտակումների վայրերում, ինչպես, օրինակ, հյուրանոցային համալիրներում անվտանգության ապահովման վրա, քանի որ մտավախություն կա, թե կարող են կրկնվել 2011-ի ամռանը Լոնդոնն ու Անգլիայի մյուս քաղաքները ցնցած անկարգությունները, եթե չվերացվեն դրանք ծնող պատճառները:
Իսկ Օլիմպիադա-2012-ի բոլոր ծախսերը կկազմեն 14,5 միլարդ ԱՄՆ դոլար:
Խորագիր՝ Նորություններ