ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 9-ին 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա․Թումանյանը հավաք-խորհրդակցություն է անցկացրել ենթակա ստորաբաժանումների հրամանատարների հետ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջադրված խնդիրների կատարման ընթացքը, առկա բացթողումներն ու դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։ Զորամիավորման հրամանատարի տեղակալը նաև հրահանգավորում է անցկացրել նորակոչիկ զինծառայողների ընդունման համար անհրաժեշտ պայմանների ապահովման վերաբերյալ։
Խորագիր՝ Նորություններ