Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԵՎՐՈՀՀՊ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՎԵԼԻՔ ԽԻՍՏ ՔԱՅԼԵՐԸ



ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ իր դիրքորոշումը` հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի հարցում Արևմուտքի հետ համաձայնության չգալու դեպքում Ռուսաստանի արևմտյան սահմաններում նոր հրթիռների տեղակայման և սպառազինությունների կրճատումից հրաժարվելու մասին, միակամ աջակցություն է գտել բնակչության բոլոր խավերի շրջանում և որ վաղուց չէր եղել նման մի դեպք, երբ նախագահի նախաձեռնության շուրջ համախմբվեին և´ աջերը, և´ ձախերը, եւ թե´ ծերերն ու երիտասարդները:

Միաժամանակ ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ առաջիկա խորհրդակցության ընթացքում Մոսկվան ակնկալում է Լիբիայի, Աֆղանստանի ու հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի շուրջ բաց երկխոսություն, և վերստին նշել, որ Կրեմլն անթույլատրելի է համարում «լիբիական սցենարի» կրկնությունը ճգնաժամային այլ իրավիճակներում:

Խորագիր՝ Նորություններ


06/12/2011