ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ԳԱՐԵԳԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Լսեցինք կանչը արյունոտ հողի,
Ու որդիները մեր հայ մայրերի
Կռիվ գնացին հանուն մայր հողի:
Արծիվների հետ հայրս էլ գնաց,
Գնալուց առաջ բոլորիս ասաց.
-Ինձ մեռնել չկա, ես հետ եմ գալու
Ու հաղթանակ եմ հետս բերելու:
Եվ վաշտում նրան Նժդեհ կոչեցին,
Ու կռվեց հայրս, կռվեց նույն ոգով,
Մեր հերոսների վառ օրինակով:
Ու գրավեցին բարձունքը լեռան…
Եվ հրամանատարը հարցրեց տղերքին.
-Ո՞վ կգա հաջորդ բարձունքի կռվին:
Եվ հայրս գնաց ու հավերժ մնաց
Այնտեղ՝ բարձունքին…
…Ժառանգ ես թողել ազգին այս հզոր
Քեզ նման ուժեղ ապագա զինվոր
Ու քեզնից հետո թողել ես, ի՛մ հայր,
Հայ ազգի համար զինվոր ծնող մայր…
ՀԱՍՄԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Խորագիր՝ #23 (1394) 16.06.2021 - 22.06.2021, Հոգևոր-մշակութային