ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հուլիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն:
Միջոցառմանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ և վարչության պետեր:
Ուսումնառության ընթացքում գերազանց առաջադիմություն և բարձր կարգապահություն ցուցաբերած շրջանավարտներին խրախուսելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի անունից հանձնվել են պատվոգրեր և «Ուսման գերազանցիկ» հուշամեդալներ: Ավարտին, երկարամյա և անձնուրաց ծառայության համար, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր երախտագիտությունն է հայտնել գեներալ-մայորներ Արմեն Վարդանյանին և Իշխան Մաթևոսյանին՝ նրանց հանձնելով պատվոգրեր ու հուշամեդալներ: