Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԵՐԿԿՈՂՄ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Հուլիսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-իտալական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանի և Իտալիայի պաշտպանական գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար, բրիգադի գեներալ Դեյվիդ Մորպուրգոյի գլխավորած պատվիրակությունները:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային զարգացումներին, ինչպես նաև  Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Որոշում է կայացվել, համավարակով պայմանավորված սահմանափակումներից անկախ, առողջապահական նորմերը պահպանելով, վերսկսել նախորդ տարվանից ընդհատված համագործակցության միջոցառումների անցկացումը:

Ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է 2021 թ. Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության պլանը, որով նախատեսվում է 2021 թ. երկրորդ կիսամյակի ընթացքում իրականացնել 11 միջոցառում Հայաստանում և Իտալիայում: Միջոցառումները վերաբերում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակմանը, անձնակազմի պատրաստությանը և ռազմաքաղաքական խորհրդակցությունների շարունակմանը:

Խորագիր՝ Նորություններ


16/07/2021