ԻՐԱՆԸ ՀՐԹԻՌՆԵՐ Է ՏԵՂԱԿԱՅՈՒՄ ԻՐ ԳԱՂՏՆԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բերվել է մարտական պատրաստության բարձր վիճակի, և արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ Թեհրանն իր հետևակային ու հրետանային զորքերը կենտրոնացնում է հիմնական պաշտպանական ուղղություններով: Միաժամանակ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռները տարացրվում են երկրի ողջ տարածքում այն հաշվարկով, որպեսզի առավելագույնս պաշտպանված լինելով, միաժամանակ ունակ լինեն հասցնելու պատասխան հարված:
Թեհրանը զգուշանում է, որ Իրանի միջուկային ենթակառուցվածքների ոչնչացման նպատակով երկիրը կարող է դառնալ արևմտյան պետությունների համատեղ հարվածի թիրախ և ռազմաօդային ուժերում կազմավորել է արագ արձագանքման մի քանի ստորաբաժանում, որոնք այժմ ներգրավված են հավանական հակառակորդի ավիացիային արագ հակահարված հասցնելու եղանակները մշակող զորախաղերում:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Տարածաշրջան