ԼԻԲԻԱՑԻՆԵՐԸ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԻՍԿ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայում քսան լիբիացիներ գրավել են Ստամբուլում Լիբիայի գլխավոր հյուպատոսությունը` իրենց քայլը պատճառաբանել հեղափոխությունից հետո բուժման համար անհրաժեշտ միջոցների բացակայությամբ: Հյուպատոսարանի աշխատակիցները, սակայն, հասցրել են կատարվածի մասին հայտնել ոստիկանությանը: Ի վերջո, արտասվաբեր գազի, ապա եւ հրշեջների օգնությամբ հնարավոր է եղել ազատել շենքը և ձերբակալել «լիբիացի հեղափոխականներին»:
Խորագիր՝ Նորություններ