Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՔՍԻԿԱ ԱՆՑՆԵԼՈՒ ՍԱԱԴԻ ՔԱԴԱՖԻԻ ՓՈՐՁԸ ԽԱՓԱՆՎԵԼ Է



Մեքսիկայի իրավապահ մարմինները մի քանի մարդկանց են ձերբակալել, որոնք փորձել են անօրինական ճանապարհով երկրի տարածք անցկացնել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից մեկին` Սաադի Քադաֆիին:

Հանցավոր խմբում ներգրավված են եղել տարբեր պետությունների ներկայացուցիչներ, սակայն նրանց ծրագրերը խափանվել են հենց սկզբնական շրջանում: Ընդ որում, ձերբակալությունները կատարվել են դեռ սեպտեմբերին, սակայն այդ մասին չի հայտարարվել քննության շահերից ելնելով:

Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Սաադի Քադաֆիի նկատմամբ, թեև նրա գտնվելու վայրը հայտնի է: Սաադին քաղաքական ապաստան է ստացել Նիգերիայում, որտեղ, սակայն, նա առայժմ գտնվում է տնային կալանքի տակ և չի կարող շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Խորագիր՝ Նորություններ


08/12/2011